Պերմի համալսարանում հրաձգությունից տուժածների թիվը հասել է 43-ի
Պերմի պետական գիտահետազոտական համալսարանի շենքում հրաձգությունից տուժածների թիվը հասել է 43-ի։ Այս մասին ասել է տարածաշրջանի առողջապահության նախարար Անաստասիա Կրուտենը:
«Կա 43 տուժած, որոնցից 12 -ը գտնվում են Պերմ քաղաքի երեք հիվանդանոցներում», – ասել է նա:
Ծանր վիճակում է միայն հրաձգությունն իրականացրած Թիմուր Բեկմանսուրովը։ Կրուտենը հիշեցրել է, որ երեկ բժիշկները ստիպված են եղել անդամահատել ոտքի մի հատվածը: «Հիվանդանոցում մնացած բոլոր 11 -ի վիճակը բավարար է», – հավելել է նախարարը:
Կարծիքներ