Անկախությունը կորսվում է, երբ առիթ ես փնտրում մեջիդ եղած չարությունն ու մաղձը թափելու և դա անում ես հայրենասիրության անվան տակ...
Անկախությունը կորսվում է այն ժամանակ, երբ դու խոսում ես հայրենիքից, բայց գլխավոր նկարդ այլ երկրի դրոշ է, երբ մարտի դաշտ ես ուղարկում 18-ամյա երիտասարդին, բայց քո մարտի դաշտը միայն մարզասրահի բոքսի տանձիկն է, երբ երեխաներիդ ամեն գնով օտարերկրյա քաղաքացի ես դարձնում, բայց ուրիշի երեխաներին կոչ անում կռվել թշնամու դեմ, երբ առիթ ես փնտրում մեջիդ եղած չարությունն ու մաղձը թափելու և դա անում ես հայրենասիրության անվան տակ...
Ի վերջո, անկախությունը ազգային միաբանությունն է, որը դիմակայում է օտարների կողմից կազմաքանդման բոլոր փորձերին...
Այս մասին գրում է Սեդա Աղբալյանը:
Կարծիքներ