Մեսի. Կցանկանայի, որ լավագույն ռմբարկուի մրցանակը զուգորդվեր չեմպիոնությամբ
Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին խոսել է Իսպանիայի առաջնության 2019/20 մրցաշրջանի լավագույն ռմբարկու ճանաչվելու մասին:
«Անհատական մրցանակները շատ կարևոր են ֆուտբոլիստի համար: Ուրախ եմ, որ կարողացա հերթական անգամ ճանաչվել լավագույն ռմբարկու:
Կցանկանայի, որ այս մրցանակը զուգորդվեր Լա Լիգայում չեմպիոնությամբ: Թիմային հաղթանակները շատ ավելի կարևոր են ինձ համար»,- Մեսիի խոսքը փոխանցում է Sport.es-ը:
Հիշեցնենք, որ Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին 7-րդ անգամ դարձավ Լա Լիգայի լավագույն ռմբարկու՝ 33 խաղում խփելով 25 գոլ։ Երկրորդ տեղում է չեմպիոն «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման՝ 37 խաղում պփել է 21 գոլ։
Մեսին գերազանցեց «Աթլետիկի» նախկին խաղացող Տելմո Զարայի ռեկորդը, որը 6 անգամ է դարձել Իսպանիայի առաջնության լավագույն ռմբարկու։
Կարծիքներ