Բայդենը հունվարի 21-ին առցանց հանդիպում կանցկացնի Կիսիդայի հետ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հունվարի 21-ին վիրտուալ հանդիպում կանցկացնի Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի հետ։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակիի գրավոր հայտարարության մեջ։
«Նախագահ Բայդենը ակնկալում է աշխատել վարչապետ Կիսիդայի հետ՝ առաջ մղելու ազատ և բաց Հնդկ-Խաղաղօվկիանոսյան մեր ընդհանուր տեսլականը և ընդլայնելու մեր սերտ համագործակցությունը առանցքային ոլորտներում, ինչպիսիք են COVID-19-ի դեմ պայքարը, կլիմայական ճգնաժամի լուծումը, ինչպես նաև նոր և զարգացող տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությունը»,- ասվում է տեքստում։
Կարծիքներ