Ռումինիայում 4,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Ռումինիայում 4,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Կիրակի օրը 4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Արևելյան Ռումինիայի Վրանչա կոմսությունում։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ռումինիայի ֆիզիկայի ազգային ինստիտուտը։

 Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Ռումինիան աճող սեյսմիկ ակտիվություն ունեցող երկիր է, այստեղ պարբերաբար ցնցումներ են գրանցվում։ Միայն անցած շաբաթ օրը Վրանչայի սեյսմիկ ակտիվ գոտում 3,7, 3,3 և 3,5 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ է գրանցվել։

Այս տարվա սկզբից Ռումինիայում գրանցվել է 2-ից 4 բալ ուժգնությամբ 19 ցնցում: Անցյալ տարվա ամենաուժեղ երկրաշարժը` 4,7 մագնիտուդով, տեղի է ունեցել մայիսի 26-ին: Այն զգացվել է նաև Բուխարեստում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում