Հայոց զորքի նոր Խոսքը գալիս է. Պատրաստվեք ուրախությունից խենթանալու
Մի անգամ Ստալինը .....
Արցախը երբե՛ք չի հանձնվի , Արցախը ցավոտ զիջման երբեք չի՛ գնա : Արցախը կհաղթի և հաղթանակած կխոսի իր իրավունքից ՝ իրավունքի ուժով: Հարգելի՛ հայրենակիցներ, գիտեմ , որ այս և նմանատիպ խոսքերի մեջ պաթոս կա , իսկ պաթոսը,եթե հիմք չունի, ապա դատապարտված է : Բայց եկեք այլ տեսանկյունից դիտենք իրավիճակը , դիտենք , ոչ հայի տեսանկյունից: Փոքրիկ երկիրը կռվում է, հզոր ,տասնյակ անգամ հզոր թշնամու դեմ: Բայց , ռազմագիտության մեջ մի հարց մնում է աքսիոմա , ո՞վ է հաղթում, Բանակի թի՞վը, ո՛չ , սնունդն ու զենքի առատությու՞նը, ո՛չ : Հաղթում է միայն բանակի տաղանդավոր հրամանատարությունը և զինվորների կամքն ու տոկունությունը: Հրամանատար և զինվոր ,Սուվորովը իր բոլոր հաղթանակները թուրքերի դեմ տարել է երեք անգամ՝ պակաս զինվորների քանակով և վատ զինված՝ համեմատ թուրքական բանակի , միայն Իզմայիլի գրոհը և հեքիաթային հաղթանակը խոսում է հրամանատարության տաղանդի և զինվորի գրագիտության մասին , որի հիմնադիրը նույն այդ հրամանատարություն էր : Հիմա ամենազարմանալին , Նախագահ #Արայիկհարությունյանը , պատերազմի ամենաանհուսալի պայմաններում, երբ թուրքերը տոնում են հարավային Արցախի բռնազավթման ՛՛հաղթանակը՛՛, բանակի ղեկավարումից հեռացնում է/վիրավոր լինելու պատճառով/ գլխավոր հրամանատարին և նշանակում նորը: Պատերազմող երկրի համար սա միգուցե հուսահատություն է, կամ այլ անհայտ իրողության ու որոգայթների բացահայտում: Միգուցե , թողնենք ինչու՞-ն կամ ինչի՞ համար-ը հետագային ՝Գլխավոր շտաբին և բարձրագույն ղեկավարությանը : Բայց դիտարկենք իրադրությանը օտարի աչքով: Բացի վերը նշված տեսակետից, կա նաև քողարկված մեսիջ: Այսպիսի բան կարող է անել միայն այն ղեկավարը , որն ունի և վստահ է իր ռեզերվին: Ավելին վստահ է նաև իր առաջնագծի տեղակայված բանակի մարտունակությանը : Այդպիսի վստահություն ուներ նաև Ստալինը ԽՍՀՄ ամենաօրհասական պահին,երբ Գերմանական բանակը կանգնած էր Մոսկվայից 28 կմ հեռավորության վրա: Եվ ասում են այդ օրերին մեկ անգամ ԱՄՆ նախագահ Ռուզվելտը զանգահարում է Ստալինին և թախծոտ ձայնով հարցնում.
- Պարո՛ն գլխավոր քարտուղար, ի՞նչ կարող է անել ԱՄՆ -ն ԽՍՀՄ այս ծանր պահին:
Ստալինը պատասխանում է.
- Պարո՛ն Նախագահ, կարգադրեք ԽՍՀՄ ուղարկել 60 000 կմ փշալար:
- Ինչի՞ համար ,- զարմացած հարցնում է Ռուզվելտը:
- Որպեսզի հաղթանակից հետո փշալարով պատենք ԽՍՀՄ սահմանները ,-պատասխանում է Ստալինը:
Վստահություն սեփական հաղթանակին:Ահա՛ հաղթանակի թերևս ամենահզոր աքսիոմատիկ ուժը ; Նա՝ Նախագահը , վստահ է , որ նոր ավելի հեղինակավոր հրամանատարը , որը միգուցե կանխատեսել էր նախկին քայլերի անհաջող հաջորդականությունը, այժմ կարող է իրականացնել անսպասելի ու հանդուգն ռազմական պլան : Այո՛, կարո՛ղ է և միևնույն ժամանակ կայծակնային արագությամբ: Ռազմական իրողությունը էմոցիաներ չունի , այնտեղ միայն հաշվարկն է ու ամեն հնարավորի ժամանակին ու ճիշտ կիրառումը : Այս դիրքում ադրբեջանը շատ խոցելի է և ասեմ ավելին, ճակատագրական խոցելի: Նա աչափ երկարացրել է իր մարտավարական խորությունը, առանց լայն ճակատի, կտրելով իր առաջապահ բանակը մատակարարման ինտենսիվությունից: Հուսով եմ հասկանալի է, ինչ նկատի ունեմ: Նոր հրամանատարությունը և Նախագահի սառնասրտությունը այս ամենը հաշվարկել են ՝ առանց կասկածանքի: Եվ շուտով 2-3 օրերի ընթացքում կտեսնեք Արցախի հայոց բանակի կործանիչ հարվածը : Մի՛ վհատվեք , մի՛ վախեցեք , մենք ունենք դեռ հանճարեղ զորավարներ , ունենք սառնասիրտ նախագահ , շուտով մեր տրտմությունը ցնցության կփոխարինվի... Թողե՛ք նվնվացողներին , զիջողներին ու տագնապածներին: Մեր զորքը համալրված է, զորակոչը իր հունով ու տեղին: Բանակը գիտի իր խոսքի գինը ,երբ ասի և ինչպես ասի : Հայոց զորքի նոր Խոսքը գալիս է ... Պատրաստվեք ուրախությունից խենթանալու:
Կարծիքներ