Բախումներ հայերի ու ադրբեջանցիների միջև Լոնդոնում՝ ՀՀ դեսպանտան դիմաց (տեսանյութ)
Լոնդոնի կենտրոնում բախում է տեղի ունեցել ՀՀ դեսպանատան մոտ ցույց անցկացնող ադրբեջանցիների և հայերի միջև։ Ցույցը մեկնարկել էր ժամեր առաջ։ Աստիճանաբար ցուցարարների թիվն ավելացել է, ցույցն էլ վերածվել ծեծկռտուքի։
Տեսանյութում երևում է, թե ինչպես են «Հայաստան» վարկարկող երիտասարդների վրա հարձակվում ադրբեջանցի ցուցարարները։
Ադրբեջանուհի մի աղջիկ ցուցարարների շարքից դուրս է վազում, մոտենում հայերին, խլում նրանցից մեկի ձեռքից պաստառն ու քաոսային իրավիճակ ստեղծում։
Կարծիքներ