Էրդողանը չի բացառել Ռուսաստանից հավելյալ С-400 համակարգեր ձեռքբերելու հավանականությունը
Թուրքիան մտադիր է Ռուսաստանից գնել հավելյալ զենիթային հակահրթիռային С-400 համակարգեր: Այս մասին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«ԵՍ ամեն բան բացատրել եմ ԱՄՆ նախագահ Բայդենին: Մենք մտադիր էինք ձեռք բերել F-35 կործանիչներ և դրա համար վճարել էինք 1.4 մլրդ ԱՄՆ դոլար»,- նշել է Էրդողանը՝ արձանագրելով, որ արդյունքում թուրքական կողմն այդպես էլ չստացավ ամերիկյան ինքնաթիռները: Նա դժգոհել է, որ ամերիկյան կողմը Թուրքիային չի տվել նաև հակահրթիռային Patriot զենիթային համակարգեր: «Դուք ինձ չեք տալիս Patriot, ուստի ես գուցե դա կգնեմ մյուս երկրից: Ոչ ոք չի կարող խոչընդոտել ինձ»,- ասել է Թուրքիայի ղեկավարը:
Էրդողանը համոզմունք է հայտնել, որ նախկինում իր դիրքորոշման հետ մասամբ համաձայնություն էին հայտնել Սպիտակ տան նախկին ղեկավար Դոնալդ Թրամփը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք գիտակցում է, որ ԱՄՆ-ն չի կարողանա վստահել Թուրքիային այդ ամենից հետո՝ Էրդողանն ասել է. «Ահա թե ինչ կասեմ՝ դե կներեք: Իսկ այդ պարագայում ո՞վ է կիսելու մեր անվտանգային ռիսկերը: Ինչպե՞ս ենք անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու անվտանգային ոլորտի ռիսկերի դեպքում:
Ես չունեմ երաշխիքներ, որ ԱՄՆ-ն շարունակելու է F-16-երի մատակարարման ծրագիրը: Եթե դա դադարեցվի, մենք ստիպված ենք լինելու այլ քայլեր ձեռնարկել»:
Կարծիքներ