Պարզեցվելու և թվայնացվելու է հիփոթեքային վարկի սպասարկման եկամտային հարկի գումարների վերադարձման գործընթացը

Պարզեցվելու և թվայնացվելու է հիփոթեքային վարկի սպասարկման եկամտային հարկի գումարների վերադարձման գործընթացը

Կառավարության որոշմամբ պարզեցվելու և թվայնացվելու է հիփոթեքային վարկի սպասարկման եկամտային հարկի գումարների վերադարձման գործընթացը։ Նախատեսվում է ստեղծել հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների վերադարձի էլեկտրոնային հարթակ։

_  Եկամտային հարկի վերադարձման մասին դիմումները կներկայացվեն բացառապես էլեկտրոնային եղանակով,
_ շահառուները եկամտային հարկի գումարների վերադարձման նպատակով անհրաժեշտ փաստաթղթերը հարկային մարմին կներկայացնեն միայն առաջին անգամ,
_ էականորեն կկրճատվի եկամտային հարկի վերադարձի ժամկետը. գումարները կվերադարձվեն դիմումները ներկայացվելուց հետո առավելագույնը 3 աշխատանքային օրվա ընթացքում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում