Վենսի այցի արդյունքները նախանշում են հետագա համագործակցության հստակ ուղին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

Վենսի այցի արդյունքները նախանշում են հետագա համագործակցության հստակ ուղին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

Ավարտվեց ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի պատմական այցը Հայաստան, որը հայ-ամերիկյան երկկողմ կապերի ամրապնդմանն ուղղված նշանակալի քայլ է։ Այս մասին ասված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան էջում:

«Այս այցի արդյունքները նախանշում են հետագա համագործակցության հստակ ուղին և վերահաստատում մեր ընդհանուր հանձնառությունը՝ նպաստելու կայունությանը, անվտանգությանն ու բարեկեցությանը Միացյալ Նահանգներում, Հարավային Կովկասում և այլուր»,- ասվում է գրառման մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում