«Ճանապարհ» ՍՊԸ-ն շրջակա միջավայրին շուրջ 3.5 մլն. ՀՀ դրամի վնաս է հասցրել

«Ճանապարհ» ՍՊԸ-ն շրջակա միջավայրին շուրջ 3.5 մլն. ՀՀ դրամի վնաս է հասցրել

«Ճանապարհ» ՍՊԸ-ի տնօրենին ներկայացվել է 3.336.720 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնասի հատուցման պահանջ, նաև նշանակվել է վարչական տուգանք, ընդհանուր՝ 300.000 ՀՀ դրամի չափով։

Այս մասին հաղորդագրություն է տարածել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը:

«Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ճանապարհաշինարարական գործունեություն ծավալող «Ճանապարհ»  ՍՊԸ-ում իրականացրել են ստուգում և հայտնաբերել, որ

Ընկերությունն ընդերքօգտագործման բոլոր ձևերի աշխատանքների ընթացքում չի պահպանել և չի վարել երկրաբանական ու մարկշեյդերական փաստագրություն։

Գերազանցել է սահմանային թույլատրելի արտանետումների չափաքանակները։

Արտանետել է 12.579 տոննա անօրգանական փոշի»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում