Ֆրանսիայում գրանցվել է կորոնավիրուսի նոր դեպքերի ռեկորդային ցուցանիշ
Ֆրանսիայում գրանցել է պանդեմիայի մեկնարկից ի վեր վարակման օրական դեպքերի ամենաբարձր ցուցանիշը: 24 ժամում հայտնաբերվել է ավելի քան 179 հազար նոր դեպք, հայտնում է Santé publique France գործակալությունը:
Կառավարության ղեկավար Ժան Կաստեկսը երկու տարի շարունակվող կորոնավիրուսը համեմատել է ոչ մի կերպ չավարտվող ֆիլմի հետ։
Նրա հաղորդմամբ՝ ֆրանսիացիների 91%-ը ստացել է պատվաստանյութի առնվազն մեկ չափաբաժին, իսկ երկրի 67 մլն բնակչությունից ավելի քան 50 միլիոնն անցել է պատվաստման ամբողջական կուրսը։ Դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի կառավարության խոսնակ Գաբրիել Աթալը հայտարարել էր, որ COVID-19-ի հետ կապված իրավիճակը Ֆրանսիայում կրիտիկական է: Նրա խոսքով՝ երկիրը գտնվում է կորոնավիրուսի նոր՝ Օմիկրոն շտամի տարածման ալիքի մեկնակետում։
Կարծիքներ