Մարդու 300.000-անոց տեխնիկան շարքից հանում ենք, ասում ենք՝ համեցեք, 2.500 դրամ քեզ դրա դիմաց. Մկրտչյան
«7 տարվա ընթացքում մոտ 600 միլիոն դոլարի ներդրում է արվել, և դրա արդյունքում գոնե հոսանքազրկումների թիվը պակասի ավելանում է, ինչպե՞ս է այդպես ստացվում:
Եվ հետո՝ տրամաբանությունն է անհասկանալի, մարդը բաժանորդ է դառնում, որպեսզի ՀԷՑ-ից ապրանք գնի, մի հատ էլ մարդուն ասում են՝ բաժանորդ դառնալու համար պետք է 700 հազար դրամ վճարես»:
Այս մասին Ազգային ժողովում ընթացքող «Էլեկտրական էներգիայի մատակարարման ոլորտում առկա խնդիրները եւ դրանց լուծման ուղիները» թեմայով քննարկամն ժամանակ հարցրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը՝ դիմելով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանին:
Բաղրամյանն արձագանքելով ասաց. «Եկեք հասկանանք, եթե ուզում ենք բոլորս վճարենք այդ շենքի էլեկտարմատակարարման միացման համար, եկեք բոլորս իրա համար գումար վճարենք, ես դա տրամաբանական չեմ համարում, որովհետև կարող է կառուցապատվող շենք չի գործարան է, կամ սարի վրա առանձնատուն է կառուցվում, բոլո՞րս դրա ներդրումները վճարենք: Վաղը կարող ենք միացման վճարները սահմանել զրո, ՀԷՑ-ի համար եթե միացման վճարները զրո դնենք ծափ կտա»:
Մկրչյանն արձագանքելով ասաց, որ նոռմալ չի համարում, որ իչնպես «պտտվում» ենք՝ քաղաքացին պետք է վճարի. «Իսկ ՀԷՑ-ին դուք հասցրել եք՝ այդ 600 միլիոն դոլարը արդյունավետ ես ծախսում, եղբայր: Մենք բնակավայրեր ունենք թեթև քամու պարագայում ամբողջ գյուղը հոսանքազրկվում է: Մարդու 300 հազար դրամանոց տեխնիկան շարքից հանում ենք, ասում՝ համեցի, 2,500 դրամ քեզ դրա դիմաց»:
Բաղրամյանը այդ համատեքստում նկատեց՝ անջատումները նոռմալ չի համարում:
«Մենք ֆիքսել ենք պատասխանատվության միջոց, որ ոչ թե ավելանա, այլ պակասի: Պետք է բալանասավորեն և կառավարենք՝ ինչ սպասարկման որակ ենք ուզում ունենալ, ինչքան սպասարկման որակ ենք ուզում ունենալ, ինչքան սակագին ենք ուզում ունենալ»,- ասաց նա:
Կարծիքներ