Ակտաու-Բաքու, հետո՝ ադրբեջանական ու վրացական երկաթգծով ՀՀ կմտնի ղազախական ցորենի առաջին խմբաքանակը. Պապոյան

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Ալիևի հայտարարությանն այն մասին, որ Ադրբեջանը վերացրել է դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները, որոնք գոյություն են ունեցել նախկինում:
«Լավ, որ այսքանը ասվեց, սա էլ ասեմ.
Շուտով Ակտաու-Բաքու, այնուհետև ադրբեջանական ու վրացական երկաթգծով Հայաստան կմտնի ղազախական ցորենի առաջին խմբաքանակը։
Խաղաղությունը հաստատված է»,- գրել է Պապոյանը:
Կարծիքներ