Խաղաղությունը չի գալիս մեկ ստորագրությամբ. կարևոր առաջընթաց է Ադրբեջանի նախագահի հայտարարությունը. Հակոբյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Ալիևի հայտարարությանն այն մասին, որ Ադրբեջանը վերացրել է դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները, որոնք գոյություն են ունեցել նախկինում:
«Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման, հատկապես հաղորդակցությունների բացման, վստահության և խաղաղության կառուցման ճանապարհին կարևոր առաջընթաց է քիչ առաջ Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, որ դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները վերացվում են:
Տևական ժամանակ է, ինչ հարցեր եք տալիս, թե ինչպե՞ս է խաղաղություն լինելու, արդյո՞ք փաստաթղթի ստորագրմամբ, արդյո՞ք հրադադարի պահպանմամբ, արդյո՞ք, արդյո՞ք, արդյո՞ք...
Խաղաղությունը չի գալիս միանգամից՝ մեկ ստորագրությամբ կամ մեկ օրում, մեկ որոշմամբ, այն ձևավորվում է քայլ առ քայլ։ Եվ ամեն դրական քայլը, եթե ամրապնդվում է փոխադարձ պատրաստակամությամբ, բոլորիս մոտեցնում է կայուն և անվտանգ տարածաշրջանի գաղափարին»,- գրել է Հակոբյանը:
Կարծիքներ