Ադրբեջանը միջազգային հանրության աչքերում դարձավ ահաբեկչական պետություն

Ադրբեջանը միջազգային հանրության աչքերում դարձավ ահաբեկչական պետություն

Ունենք մի իրավիճակ, որտեղ իր իմիջի վրա հսկայական ռեսուրսներ ծախսած Ադրբեջանը միջազգային հանրության աչքերում դարձավ ահաբեկչական պետություն, որն այլևս առանձին սուբյեկտ չէ, այլ Թուրքիայի աշխարհաքաղաքական նկրտումների գործիքը: Տարածաշրջանից անտեղյակ միջին վիճակագրական իռլանդացին, որ առաջին անգամ է լսում երկու հակամարտող ազգերի անունները, միջազգային մեդիայից մեծապես տեղեկանում է մի փոքր պետության մասին, որ կատաղի կռիվ է տանում միանգամից մի քանի երկրի ռեսուրսի դեմ ու մի ավտորիտար պետության մասին, որն իր իսկ մայրաքաղաքում ունի ահաբեկչության սպառնալիքներ, լրագրողների համար սահմանափակումներ, պատերազմի ժամանակ թիրախավորում է լրագրողներին,եկեղեցի է քանդում, ԱՄՆ պաշտոնյաները համոզում են, որ կրակը դադարեցնի և այլն... Պետք է չթուլանանք: Ինչքան էլ Ադրբեջանը հետո փորձի մաքրել անունը ռաբիզ միջոցառումներով, մենք ու Google-ը հիշում ենք ամեն ինչ: Նրանց վարկանիշը օբյեկտիվորեն անդառնալի պիտի ընկնի: Ադրբեջան այցելողները պետք է իմանան, որ այլ քաղաքակրթության ընտրություն են անում: Էս դաշտում անվերջ կռիվ կտանք:

Աննա Օհանյան

Հետևեք մեզ նաև Տելեգրամում