Թևան Պողոսյանն այլևս չի հանդիսանում ՀՀ նախագահի խորհրդական

Թևան Պողոսյանն այլևս չի հանդիսանում ՀՀ նախագահի խորհրդական

Դեռևս 2018 թվականի մայիսի 4-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի խորհրդական նշանակված Թևան Պողոսյանը վաղուց արդեն ազատվել է աշխատանքից։  Մեզ հասած տեղեկությունների համաձայն Թևան Պողոսյանը նախագահի խորհրդականի պաշտոնից ազատվել է դեռևս նախորդ՝ փետրվար ամսի վերջում։

Ուշագրավ է, որ այդ մասին չի եղել հրապարակային հայտարարություն և դրա մասին ինֆորմացիան չի հայտնվել մամուլում, ինչի պատճառով բազմաթիվ կայքեր Թևան Պողոսյանին մինչ այսօր հիշատակում են որպես նախագահի խորհրդական։ Այս մասին գրում է MediaNews-ը:

Նախագահի խորհրդականի պաշտոնից Թևան Պողոսյանի ազատման մասին է վկայում նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի https://www.president.am/  կայքը, որտեղ նախագահի 4 խորհրդականների շարքում չկա Թևան Պողոսյանի անունը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում