Լոռու մարզում 30–ամյա վարորդը BMW-ով հայտնվել է ձորում. կան վիրավորներ
Այսօր՝ մարտի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 30-ամյա Դավիթ Խ.-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Դավիթ Խ.-ն և ուղևոր, 53-ամյա Ս. Գ.- մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Կարծիքներ