3 զոհ, 1 վիրավոր․ վթար Երևան-Գյումրի ճանապարհին
![3 զոհ, 1 վիրավոր․ վթար Երևան-Գյումրի ճանապարհին](https://freenews.am/uploads/images/image_750x_67a5e4d3b1f32.jpg)
Փետրվարի 6-ին՝ ժամը 15.10-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 67-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «ՎԱԶ -2121» մակինիշի մեքենաներ: «ՎԱԶ-2107»-ի 57-ամյա ուղևորուհի Զվարթ Պ.-ն և «ՎԱԶ 2121»-ի 58-ամյա ուղևոր Գառնիկ Խ․-ն մահացել են տեղում, իսկ «ՎԱԶ-2107»-ի վարորդը՝ 63-ամյա Վաչագան Պ.-ն, մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին: «ՎԱԶ -2121»-ի 35-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:
Կարծիքներ