Ռուսաստանն ու Թուրքիան պայմանավորվել են պահպանել Իդլիբում հաստատված ստատուս քվոն

Ռուսաստանն ու Թուրքիան պայմանավորվել են պահպանել Իդլիբում հաստատված ստատուս քվոն

Սոչիում կայացած հանդիպման ընթացքում Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահները պայմանավորվել են պահպանել Իդլիբում առկա ստատուս քվոն: Այդ մասին Middle East Eye-ի հետ զրույցում հայտնել է մի թուրք բարձրաստիճան պաշտոնյա, որի անունը չի հրապարակվել։ Փոխանցում է Ermenihaber.am-ը։

Կայքը նաև նշել է, որ դեռևս հայտնի չէ, թե արդյոք Թուրքիան ստատուս քվոն պահպանելու համար որևէ զիջում արել է:

Նշվել է, որ Էրդողանի հետ Սոչի են այցելել նրա մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը, հանրային կապերի վարչության պետ Ֆահրեթթին Ալթունը և Ազգային հետախուզական ծառայության ղեկավար Հաքան Ֆիդանը:

Հիշեցնենք, որ նախօրեին Էրդողանն ու Պուտինը մոտ 2.5 ժամ բանակցություններ են անցկացրել, որի ընթացքում քննարկվել են ռուս-թուրքական հարաբերություններին առնչվող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում