Դավիթ Տոնոյանը կալանավորվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին կալանավորելու միջնորդությունը։ Տոնոյանը կալանավորվել է 2 ամսով։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց վերջինիս պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը։
«Մեր ակնկալիքն այն էր, որ կիրականացվի արդարադատություն։ Ամեն դեպքում, պայքարը պետք է շարունակենք, վերաքննիչ քրեական դատարանում համապատասխան բողոք կներկայացվի»,- ասաց նա:
Ինչպես տեղեկացրել ենք, Դավիթ Տոնոյանը և ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարար կազմակերպության տնօրեն Դավիթ Գալստյանը, ըստ ԱԱԾ հաղորդագրության, ներգրավվել են որպես մեղադրյալներ՝ ավելի քան 2,2 միլիարդ դրամ հափշտակելու, կեղծիքներ կատարելու համար:
Կարծիքներ