Արևիկը և Լեոն պատերազմից հետո ծնվեցին․ նրանք մեղավոր չեն, որ աշխարհում կա թշնամություն

ՀՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Արցախյան երկրորդ պատերազմից հետո մեր ընտանիքում ծնվեցին երկու բալիկ` իմ աղջիկը ու եղբորս տղան: Արևիկը և Լեոն ծնվեցին դժվարին շրջանում, բերեցին անմեղություն, հույս ու բարություն: Նրանք մեղավոր չեն, որ աշխարհում կա թշնամություն ու ատելություն:
Պատերազմներում չկան հաղթանակներ, պատերազմներում պարտվում են բոլորը: Պայթյունները խլացնում են մանկական ուրախ ճիչերը, խլում են երեխաների ժպիտները, բերում են տառապանք ու արցունքներ մայրերին:
Խաղաղություն բոլոր ազգերին»:
Կարծիքներ