Լոռու մարզի Մեծավան համայնքի մոտակայքում 15 հա խոտածածկույթ է այրվել

Լոռու մարզի Մեծավան համայնքի մոտակայքում 15 հա խոտածածկույթ է այրվել

Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը փետրվարի 24-ին, ժամը 13:19-ին ահազանգ է ստացել, որ Մեծավան համայնքում այրվում է խոտածածկույթ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մեծավան համայնքից 4 կմ դեպի արևելք։

Նշվում է , որ հրդեհը մեկուսացվել է ժամը 14:38-ին, մարվել՝ 15:16-ին։ Այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում