Գյումրու կարկուտից տուժած Ավագյանները վնասի փոխհատուցման են սպասում. տան առաջին հարկն ու գույքն ամբողջությամբ ավերված է. armtimes.com

Տիղմ ու ավազ, ջրի հետ եկած աղբ ու ծառի ճյուղեր. գյումրեցի Ավագյաններն այսօր դեռ կեսօրն անց էլ տան սենյակներից հեռացնում էին երեկ ներս լցված կարկուտը: Հարազատ, բարեկամ եկել, ամբողջ գիշեր գրեթե գործ են արել: 2 մետր բարձրությամբ կարկտի շերտից մի կերպ կարողացել են ազատել տան սենյակները:

Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 13-ին, Գյումրիում տեղացած կարկուտը լցվել էր Ղարիբջանյան 21 հասցեում ապրող Ավագյանների բնակարան, 2 մետր բարձրության հասնող սառցե շերտով պատել տան առաջին հարկի բոլոր սենյակները:

Առաջին հարկն այլևս բնակության համար պիտանի չէ: Թափելու ենթակա է նաև գույքը՝ կահույքը, տեխնիկան, ընդհանրապես այն ամենը, ինչ ունեցել են:

Տանտիրուհին՝ տիկին Լիլիկը, ՀԺ-ի հետ զրույցում պամեց, որ երեկ ուշ ժամի Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն է իրենց տանը եղել, տեղում ծանոթացել  կատարվածին:

«Ասեց կներկայացնեմ քաղաքապետարան, որ հանձնաժողովը գա, ուսումնասիրի: Մինչև այս պահը ոչ մի մարդ չի եկել, մենք ենք ու մեր բարեկամները»,- ասաց նա:

Այսօր, սակայն իրենք են զանգել, մարզպետարան, տեղյակ պահել, որ կարկուտն ամբողջությամբ փողոցում է լցված, սկսել է հալվել, հիմա էլ ջրի տեսքով ներս լցնել: Տեխնիկա են խնդրել, որ գա, տարածքից սառցաբլուրները հեռացնի:

«Եկավ տրակտորը, ուրալ մեքենայի բարձրությամբ սառույց էր, մի կերպ հավաքեց, տարավ: Անհնար էր անցնել փողոցով»,-պատմեց տիկին Լիլիկն ու խնդրեց ասելիքը տեղ հասցնել, որ գոնե գումարի տեսքով փոխհատուցում ստանան, կարողանան վերանորոգման աշխատաքներ իրականացնել: Գույքի ու տեխնիկայի մասին չի խոսում: Այդ կողմով վնասը մեծ է:

«Թանկարժեք տեխնիկա ունեինք, ու հիմա էլ ոչինչ չկա, նույնիսկ կահույքը, անկողիններն ու մահճակալները: Մեր տան բարձրությունը 2.85 է, ու պատկերացրեք, երեկ մեր մահճակալները կպած էին առաստաղին, էդքան կարկուտը լցված էր: Էլ էսքան բանից հետո ասելիք չկա»,- մտահոգվեց տանտիրուհին:

Կարկուտը տարածքից հեռացված է, սակայն ամբողջ տունը ջրի մեջ է: Չորանալուն, ասում են, դեռ երկար են սպասելու: Պատերից սկսել են ծեպոնները թափվել: Համարում են, որ այլևս տան առջին հարկը չունեն:

Գիշերը երկրորդ հարկում են քնել: Այս պահին դա ընտանիքի համար խնդիր չէ: Ամբողջ հարցն այն է, որ սա պարբերաբար կրկնվող երևույթ է: Սելավատար չկա, ունենալու հույս էլ չունեն:

Քաղաքապետ Սամվել Բալասանյանն ասաց՝ ընտանիքի խնդրից տեղյակ է: Պատասխանատուներին հանձնարարված է հստակեցնել բուն խնդիրը: Նշեց, որ ընդհանուր առմամբ, հեղեղից տուժած սեփական տների հետ կապված կլինի օգնություն, եթե դա տրամաբանական է:

Դեռ պետք է խնդրի պատճառներն ուսումնասիրել, ընդհանուր վնասն ի մի բերել: Հավանաբար, ըստ Սամվել Բալասանյանի, ամբողջական պատկերը վաղը կունենան:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում