ԿԳՄՍ նախարարը հետևել է ֆուտբոլի ազգային հավաքականի մարզմանը

ԿԳՄՍ նախարարը հետևել է ֆուտբոլի ազգային հավաքականի մարզմանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ներկա է գտնվել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի բաց մարզմանը։ Ժաննա Անդրեասյանին ուղեկցել է նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ լրատվական ծառայությունը։

ԿԳՄՍ նախարարը հետևել է ֆուտբոլիստների մարզմանը, զրուցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար կազմի հետ՝ ի դեմս ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի և փոխնախագահ Արմեն Նիկողոսյանի։ Ժաննա Անդրեասյանը հաջողություն է մաղթել Հայաստանի ազգային հավաքականին, որը նախապատրաստվում է Եվրոպայի 2024 թվականի առաջնության մենարկային տուրի՝ Թուրքիայի հավաքականի դեմ խաղին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում