Ճապոնիան հայտնել է, որ ԿԺԴՀ-ն անհայտ արկ է արձակել դեպի Ճապոնական ծով

Ճապոնիան հայտնել է, որ ԿԺԴՀ-ն անհայտ արկ է արձակել դեպի Ճապոնական ծով

ԿԺԴՀ-ն երեքշաբթի, ենթադրաբար, բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ճապոնիայի առափնյա պահպանությունը։

Հրթիռի անկման ստույգ վայրը առայժմ հայտնի չէ։ Առափնյա պահպանությունը նավերին կոչ է անում հեռու մնալ դրանց բեկորներից գտնելու դեպքում:

Ճապոնիայի վարչապետի գրասենյակում օպերատիվ շտաբը սկսել է աշխատել հաջորդ արձակման հետ կապված տեղեկատվության հավաքագրման և վերլուծության համար։ Երկրի պաշտպանության նախարարությունն իր հերթին նույնպես տեղեկատվություն է հավաքում։

Կորեայի Հանրապետության զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեն ավելի վաղ հայտնել էր նաև Ճապոնական ծովի ուղղությամբ անհայտ տեսակի հրթիռի արձակման մասին։ Ինչպես նշում է Yonhap-ը , ներկայումս զինվորականները վերլուծում են հրթիռի հեռահարությունն ու բարձրությունը, որը, ենթադրաբար, բալիստիկ հրթիռ է:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը, ԿԺԴՀ-ն հունվարի 5-ին փորձարկել է հիպերձայնային հրթիռ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում