ՌԴ ՊՆ-ն նշել է Ուկրաինայում հատուկ գործողության երկրորդ փուլի խնդիրները

ՌԴ ՊՆ-ն նշել է Ուկրաինայում հատուկ գործողության երկրորդ փուլի խնդիրները

Ռուսական բանակը հատուկ գործողության երկրորդ փուլում պետք է լիակատար վերահսկողություն սահմանի Դոնբասի վրա։ Այս մասին Սվերդլովսկի շրջանի պաշտպանական արդյունաբերության միության տարեկան ժողովում հայտարարել է Կենտրոնական ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Ռուստամ Միննեկաևը։, տեղեկանում ենք ТАСС լրատվական գործակալությունից:

«Հատուկ գործողության երկրորդ փուլի սկզբից, այն արդեն սկսվել է բառացիորեն երկու օր առաջ, ռուսական բանակի խնդիրներից մեկը Դոնբասի և Ուկրաինայի հարավի նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելն է»,- ասել է նա։

Դոնբասի վրա ՌԴ զինված ուժերի վերահսկողությունը հնարավորություն կտա ցամաքային միջանցք ստեղծել դեպի Ղրիմ, ընդգծել է Միննեկաևը։

«Դա հնարավորություն կտա ցամաքային միջանցք ապահովել դեպի Ղրիմ, ինչպես նաև ազդել ուկրաինական կենսական նշանակության օբյեկտների, սևծովյան նավահանգիստների վրա, որոնց միջոցով գյուղատնտեսական և մետալուրգիական ապրանքներ են առաքվում այլ երկրներ»,- ասաց փոխհրամանատարը։

Միննեկաևն ընդգծել է, որ ցամաքային, ծովային և օդային տարածքում ռուսական բանակի տեխնիկական գերազանցությունն Ուկրաինայի զինված ուժերի նկատմամբ ակնհայտ է։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում