Հիմնանորոգվում է Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհը

Հիմնանորոգվում է Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհը

 Հ-21, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ հանրապետական նշանակության ավտոճանապարհի (կմ4+000-կմ8+500) 4.5 կմ հատվածի վրա՝ Գուսանագյուղից մինչև Հոռոմի խաչմերուկ‚ մեկնարկել են հիմնանորոգման աշխատանքները։ Այս մասին տեղեկացնում են  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

Կապալառու կազմակերպությունը՝ «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն, հիմնանորոգման շրջանակներում իրականացնելու է հողային աշխատանքներ, կողնակների հարթեցում և լրացում, ջրահեռացման համակարգերի, անվտանգության տարրերի իրականացում, նշանների, երկշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում և գծանշում։
 

Աշխատանքների պայմանագրային արժեքն է 403 միլիոն 600 հազար դրամ։ Հիմնանորոգումը կատարվում է պետական բյուջեի հատկացումներով։

 Այս ճանապարհի մոտ գտնվում են մի քանի բնակավայրեր‚ և նշված ճանապարհահատվածի հիմնանորոգումը նոր ազդակ կհաղորդի այդ գյուղերի զարգացմանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում