Համալսարանում կրթությունը ավելի լավը դարձնելու համար գործադրել ենք բոլոր ջանքերը. Տիգրան Ավինյանը՝ ՀԱՊՀ շրջանավարտներին
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական միջոցառմանը:
«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի սիրելի շրջանավարտներ,
ջերմորեն շնորհավորում եմ ձեզ այս կարևոր օրվա առթիվ:
Ձեր ապագան կարևոր է մեզ համար, և մենք ձգտում ենք ապահովել մեր ուսանողների համար լավագույն պայմանները:
Համալսարանում կրթությունը ավելի լավը դարձնելու համար մենք գործադրել ենք բոլոր ջանքերը՝ կրթության պայմանների բարելավման, հետազոտական կարողությունների զարգացման և ուսանողների համար նորարարական հնարավորությունների ստեղծման ուղղությամբ:
Վստահ եմ, ձեր ստացած գիտելիքներով դուք կարևոր ներդրում եք ունենալու մեր մայրաքաղաքի և մեր երկրի զարգացման ու թվային տեխնոլոգիաների արդի մարտահրավերները հաղթահարելու գործում»,- նրանց ուղղված իր խոսքում ասել է Տիգրան Ավինյանը:
Կարծիքներ