Տարօրինակ զուգադիպությամբ բոլոր իրադարձությունները պտտվում էին ՀՀ Անկախության օրվա շուրջ. Արփի Դավոյան
Արփի Դավոյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Դաշնակցական Գեղամ Մանուկյանը սեպտեմբերի 11֊ին Ազգային ժողովի ամբիոնից շնորհավորեց Լեռնային Ղարաբաղում 22 պատգամավորի կողմից նախագահ ընտրված Սամվել Շահրամանյանին` ասելով, որ նրանից հայ ժողովուրդն ակնկալում է վճռականություն, որոշում կայացնելու ունակություն, հանրությանը համախմբելու և բոլոր այս մարտահրավերները դիմագրավելու համառություն և կամք։
Հաջորդ օրը ՊՈւ պատգամավոր Հայկ Մամիջանյանը վստահ հայտարարեց, որ, եթե Նիկոլ Փաշինյանն անմտություն անի, ապա արյամբ էլ կվերցնեն քաղաքը և ավետեց, որ շուտով կհնչի "կանչը" և ամեն ինչ պարզ կդառնա։
Սեպտեմբերի 19֊ին Ադրբեջանը հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա, տեղի ունեցան ողբերգական և անդառնալի իրադարձություններ։
Եվլախում ԼՂ նախկին և ներկա նախագահները մեծ շտապողականությամբ ադրբեջանական կողմի հետ համաձայնության եկան զենքերը վայր դնել և գլխիկոր հեռանալ(մեղմ ասած)։
Զուգահեռ, տեղեկատվական հրեշավոր պատերազմ սանձազերծվեց Հայաստանի Հանրապետության դեմ` ռուսական հայտնի շրջանակների և նրա հայաստանյան մերձավորների կողմից։
Հայաստանյան մերձավորները դուրս եկան փողոց` վանկարկելով իրենց մշտական և սիրելի թեզը, այն է` Հայաստանի դավաճան իշխանությունները հանձնել են Ղարաբաղը(ոչ մի խոսք Եվլախյան հանդիպման մասին)։
Ամբողջ տեղեկատվական դաշտը ակտիվ սկսեց տարածել ռուսական հայտնի դիրեկտիվները, որոնցով պետք է գիշեր ու զօր խփել և թուլացնել Հայաստանի իշխանություններին։
Օտագործելով նաև բազմաթիվ քաղաքացիների հուզական վիճակը`փողոց դուրս եկան մարդիկ, որոնք տասնամյակներ շարունակ տզրուկի նման կպել էին Հայաստանի և Ղարաբաղի իրենց համար հատուկ հատկացված կերակրատաշտերին և հիմա առիթ են գտել նորից վերագտնելու դրանք։
Տարօրինակ զուգադիպությամբ բոլոր իրադարձությունները պտտվում էին Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա շուրջը։
Բազմաթիվ փաստեր կարելի է նշել այս ողբերգական և ծանր օրերի վերաբերյալ,սակայն մի փաստ մնում է բաց` Գեղամ Մանուկյանը, երբ իր շնորհավորանքում նշում էր վճռականության և որոշում կայացնելու մասին ` Եվլախի հանդիպումը նկատի ունե՞ր, իսկ` Մամիջանյանը "կանչի" մասին խոսելիս` Լեռնային Ղարաբաղի կապիտուլիացիա՞ն։
Այս հարցերի պատասխանին կսպասեմ Ազգային ժողովի նիստում։
Հ.Գ.Սրիկաների վերջին հանգրվանը հայրենասիրությունն է»։
Կարծիքներ