Ծանրորդ Հակոբ Մկրտչյանն ավարտում է պրոֆեսիոնալ կարիերան

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց թիմի անդամ, պատանեկան օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն ծանրորդ Հակոբ Մկրտչյանն ավարտում է պրոֆեսիոնալ կարիերան: Այս մասին տեղեկացնում է Ծանրամարտի ֆեդերացիան: Հակոբ Մկրտչյանը 2014 թվականի Նանկինի պատանեկան օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր է, 2019 թվականի աշխարհի առաջնության, 2019, 2024 թվականների Եվրոպայի առաջնությունների չեմպիոն է: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան շնորհակալություն է հայտնում Հակոբ Մկրտչյանին:
Կարծիքներ