Եթե առաջիկայում ստորագրենք համաձայնագիրը, չենք կարող ասել, որ խաղաղությունն ամբողջական հաստատված է. Միրզոյան

Եթե առաջիկայում ստորագրենք համաձայնագիրը, չենք կարող ասել, որ խաղաղությունն ամբողջական հաստատված է. Միրզոյան

«Հաստատվել է խաղաղություն, մենք ճանապարհի սկզբին ենք դեռ: Խաղաղությունը երկար գործընթաց է, խաղաղությունը խնամք, հոգատարություն է պահանջում, խաղաղությունը յուրաքանչյուր արտաբերվելիք բառի և շրջանառվող փաստաթղթի տեսանկյունից զգուշություն է պահանջում»:

Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով վաշինգտոնյան պայմանավորվածություններին և դրանց շուրջ առկա ամենատարբեր շահարկումներին:

«Ի վերջո, չժխտենք, որ թշնամանքի, արյան երկար տարիների պատմություն կա 2 ժողովուրդների միջև: Եթե առաջիկայում ստորագրենք խաղաղության պայմանագիրը, միևնույն է չենք կարող ասել, որ խաղաղությունն ամբողջական հաստատված է։ Շատ պարզունականացնելով մենք նկատի ունենք, որ առայժմ կողմերն այս պահին իրար վրա չեն կրակում, էսկալացիայի ռիսկը զրոյի է ձգտում, թեժ հակամարտության ռիսկը զրոյի է ձգտում, բայց մնում են խնդիրներ, այդ թվում՝ գերիների հարցը»,- ասաց Միրզոյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում