Խորհրդարանում այլևս ընդդիմություն չկա․ Ալեն Սիմոնյան

Խորհրդարանում այլևս ընդդիմություն գոյություն չունի, կան որոշ անհատներ, որ տեղ են փնտրում այլ քաղաքական ուժերում՝ ապագա խորհրդարանում հայտնվելու համար,- հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Սիմոնյանը նշել է, որ կա արտախորհրդարանական ընդդիմություն, և հույս ունի, որ նրանց մեծ մասը կհայտնվի ԱԺ-ում․ «Իրենց ասածը ոչ մեկը չի լսում, իրենք 7 հոգի փողոցում չեն կարող հավաքել։ Իմ նկարը դնեմ փողոցում, ավելի շատ մարդ կհավաքվի շուրջը, քան, եթե իրենք ուզեն։ Իրենք քաղաքական դիակ են, սնանկ են, քաղաքական օրակարգ չունեն»։
ԱԺ նախագահը նաև նշել է՝ ե՞րբ եք տեսել, որ խորհրդարանական ընդդիմությունն արտահերթ խորհրդարանական ընտրություններ պահանջի. «Չի եղել նման օրինակ»։
Կարծիքներ