Գերմանիայում ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր
Գերմանիայում, Բոննի մոտակայքում, փոքր ինքնաթիռ է կործանվել, երկու մարդ զոհվել է: Այդ մասին հայտնում է Spiegel-ը:
Աղետը տեղի է ունեցել Զիբենգեբիրգե լեռնային շրջանում: Բոննի ոստիկանությունը հայտնել է, որ այս պահին վթարի վայրում հայտնաբերվել է երկու մարդու մարմին:
Քանի մարդ է եղել օդանավում, հայտնի չէ: Դեպքի վայրում աշխատում են փրկարարները:
Վթարի վայրը գտնվում է Լոուենբուրգ ամրոցի ավերակների մոտ՝ անտառի մեջտեղում:
Վթարի պատճառները դեռ պարզ չեն:
Կարծիքներ