«Ծննդյան օրը՝ հայկական ռեստորանում․կարոտում եմ քեզ»․ Քիմ Քարդաշյանը շնորհավորել է հոր տարեդարձը
Հեռուստաաստղ, գործարար Քիմ Քարդաշյանը իր ինստագրամյան էջում նոր լուսանկար է հրապարակել հոր՝ Ռոբերտ Քարդաշյանի հետ՝ շնորհավորելով նրա տարեդարձը։
Հրապարակմանը կից Քիմը գրել է.
«Ծննդյան սելֆի հայրիկիս հետ: Մենք այս լուսանկարն արել ենք հենց այս օրը՝ նշելով նրա ծննդյան տարեդարձը 1998 թվականին հայկական ռեստորաններից մեկում։ Ծնվել է 2.22.44-ին, իսկ այսօր հրեշտակային թիվ է 2.22.22: Ես իսկապես զգում եմ հրեշտակներին մեր շուրջ և զգում եմ քեզ ամբողջ ժամանակ: Շնորհակալություն մեզ բոլորիս միշտ առաջնորդելու և պաշտպանելու համար։ Այսօր շնորհավորում եմ քեզ, հայրիկ: Ես քեզ շատ եմ կարոտում»:
Հեռուստասստղը նաև իր ինստագրամյան էջի սթորի բաժնում կիսվել է հոր նկարներով:
Նշենք, որ հայազգի հայտնի իրավաբան Ռոբերտ Քարդաշյանը ճանաչում է ձեռք բերել՝ հաղթելով աշխարհահռչակ ֆուտբոլիստ Օ. Ջեյ Սիմփսոնի սկանդակալային գործը: Ռոբերտ Քարդաշյանը Keeping Up With The Kardashians աղմկահարույց ռեալիթի շոուի աստղեր Քորթնի, Քիմ, Քլոե եւ Ռոբ Քարդաշյանի հայրն է՝ Քրիս Ջենների նախկին ամուսինը: Ռոբերտ Քարդաշյանը մահացել է 2003 թ-ին. Մահվան պատճառ դարձել է քաղցկեղը:
Կարծիքներ