Microsoft-ը 50 մլն դոլար է ներդնում ռեակտիվ շարժիչների համար սպիրտի կենսավերամշակման մեջ
Microsoft-ը 50 մլն դոլար է ներդնում Ջորջիայում գտնվող LanzaJet ձեռնարկությունում, որը հաջորդ տարի էթանոլից ռեակտիվ վառելիք կարտադրի, հաղորդում է Reuters-ը։
Ավիացիոն ոլորտը ածխաթթվացման համար ամենադժվարներից մեկն է համարվում: Jefferies ներդրումային բանկի տվյալներով՝ 2019 թվականին վերականգնվող ավիավառելիքը կազմել է ավիավառելիքի ներկայիս համաշխարհային պահանջարկի 0,1%-ից պակաս մասը՝ մոտ 330 միլիոն տոննա: Կառավարությունները եւ ներդրողները փորձում են խթանել ածխածնային արտանետումների ցածր մակարդակով ավիավառելիքի արտադրությունը։
LanzaJet-ն ասել է, որ գրեթե ավարտել է նախագծումը իր Freedom Pines կենսավերամշակման գործարանում եւ նախատեսում է 2023թ․ արտադրությունը սկսել տարեկան 10 միլիոն գալոն կայուն էկոլոգիկ ավիացիոն վառելիքի (SAF) ու կայուն էթանոլից, ներառյալ՝ թափոններից, վերականգնվող դիզելային վառելիքի արտադրությունից:
Ընկերությանը ֆինանսավորում են խոշոր նավթային ընկերությունները, ավիաընկերությունները եւ նավթի առեւտրով զբաղվող այլ ընկերություններ, ներառյալ՝ Suncor Energy Inc.-ը, British Airways-ը եւ Shell-ը:
Microsoft-ը 2020 թվականին ստեղծել է Կլիմայական ինովացիաների հիմնադրամը՝ հաջորդ չորս տարիների ընթացքում 1 միլիարդ դոլար ներդնելու համար, որպեսզի արագացնի ածխածնի հեռացման տեխնոլոգիայի մշակումը:
Կարծիքներ