ՀՀ վարչապետը խոսեց դատական համակարգի խնդիրների մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է դատական համակարգում առկա խնդիրներին:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Փաշինյանը թեմային անդրադարձել է մարտի 20-ին Ուջան համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ:
«Այսօր առաջին ամենամեծ խնդիրը դատարաններն են: Մենք դատավորներին տվեցինք ազատություն և անկախություն: Դատավորները 20 տարի Հայաստանում ինքնուրույն որոշում կայացնելու հնարավորություն չեն ունեցել, և մենք տվեցինք իրենց այդ հնարավորությունը, բայց նրանց մի մասը այդ հնարավորությունը օգտագործեցին, որ վազեն իրենց հին տերերի մոտ՝ նրանց կամքը կատարելու: Եվ նրանք կպատժվեն»,- ասաց Փաշինյանը:
Կարծիքներ