Բուդապեշտի մրցաշար․ Գևորգ Ղարիբյանը և Դավիդ Օվասափյանը ևս պարտվեցին քառորդ եզրափակչում
Հունահռոմեական ոճի հայ ըմբիշ, 60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը Բուդապեշտում ընթացող օլիմպիական վարկանիշային մրցաշարի քառորդ եզրափակիչում ցավալի պարտություն կրեց Ադրբեջանի ներկայացուցիչ Մուրադ Մամադովից՝ 1-5 հաշվով։ Մամադովը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ղարիբյանը զրկվեց օլիմպիական ուղեգրի համար պայքարելու հնարավորությունից։
Ղարիբյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 7-0 հաշվով հաղթել էր լեհ Դավիդ Էրսետիկին։
Քառորդ եզրափակչում պարտություն է կրել նաև 130 կգ քաշային Դավիդ Օվասափյանը։ Նա 1-3 հաշվով զիջել է հունգարացի Ադամ Վարգային։ Օվասափյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 5-1 հաշվով հաղթել էր ֆին ըմբիշին։
Հիշեցնենք՝ ավելի վաղ քառորդ եզրափակչում պարտություն էր կրել նաև Արթուր Շահինյանը։
Կարծիքներ