Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 360-ով
Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսային վարակի հայտնաբերված դեպքերի թիվն աճել է 360-ով: 9 մարդ մահացել է:
Համավարակի սկզբից ի վեր հանրապետությունում հայտնաբերվել է վարակի 276 796 դեպք:
Համավարակի սկզբից մինչ օրս բուժվել է 269 626 հիվանդ, մեկ օրում՝ 242 մարդ: Մահացել է 3 683 բուժառու:
Կարծիքներ