Վրաստանի և ՆԱՏՕ-ի նավերը համատեղ զորավարժանքներ են անցկացրել Սև ծովում
ՆԱՏՕ-ի երկրորդ մշտական ծովային ստորաբաժանման (SNMG2) նավերը զրավարժանքներ են անցկացրել Սև ծովում վրացական առափնյա պահպանության նավերի հետ: Այս մասին ուրբաթ օրը հաղորդել են Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունից: Աղբյուրի հայտարարությամբ՝ զորավարժությունների նպատակը Վրաստանի ռազմածովային ստորաբաժանումների ու դաշինքի անդամների համատեղելիության մակարդակի բարձրացումն է:
«ՆԳՆ սահմանային ոստիկանության առափնյա պահպանության նավերը՝ «Դիոսկուրիա » և «Օչամչիրա», ինչպես նաև ՆԱՏՕ-ի Ռեգինա Մարիայի (Ռումինիա), Քեմալրեյսի (Թուրքիա) և Սմելիի (Բուլղարիա) երկրորդ մշտական ռազմածովային ստորաբաժանումների նավերը, ինչպես նաև ԱՄՆ կործանիչ Դոնալդ Քուք նավը: Զորավարժությունների նպատակն է բարձրացնել Վրաստանի ծովային ստորաբաժանումների և դաշինքի անդամների համատեղելիության մակարդակը », -ասվում է հաղորդագրության մեջ:
ՆԱՏՕ-ի նավերը Վրաստանի տարածքային ջրեր էին մտել մարտի 15-ին: Դրանք արդեն լքել են երկիրը: Դրանից առաջ ՆԱՏՕ-ի նավը փետրվարին մտել էր Վրաստանի ջրեր. զորավարժությունների ժամանակ Բաթումիում էր գտնվում ԱՄՆ կործանիչ Դոնալդ Քուքը:
Կարծիքներ