Որ գործարարը, որքանով է կանգնած պետության կողքին

Որ գործարարը, որքանով է կանգնած պետության կողքին

Արդեն մեկ շաբաթ է, Հայաստանի և Արցախի Հանրապետությունները պատերազմում են  Ադրբեջանի և  Թուրքիայի դեմ: Մենք գտնվում ենք ինչպես թշնամու, այնպես էլ Սիրիայից  հակամարտության գոտի տեղափոխված ահաբեկիչների անմիջական սպառնալիքի ներքո: Պետության համար դժվարին այս պահին  թերևս կարևորագույն խնդիր է հասարակաության միասնականությունը, անհրաժեշտ ներուժի, ֆիզիկական, բարոյահոգեբանական և իհարկե նաև ֆինանսական օգնությունը, աջակցությունը պետությանն ու բանակին: Պատերազմի սկսվելու հենց նույն օրն արդեն բազմաթիվ քաղաքացիներ, հկ-ներսեփական նախաձեռնությամբ ֆինանսական և նյութական օգնություն սկսեցին ուղարկել սահման: Թոշակառուից մինչև դպրոցական, բոլորն իրենց պարտքը համարեցին ուժերի ներածին չափով օգտակար լինել  հայկական բանակինՑավալի է սակայն, որ պետության  կողքին միայն հասարակ քաղաքացին կանգնեց,  իսկ խոշոր գործարարները, միլիոնավոր դոլարների եկամուտներ ունեցող բազմաթիվ ընկերություններ բավարարվեցին իրենց տարեկան եկամտի 0.01 տոկոսի չափով՝ ծիծաղելի գումար փոխանեցելով:

Երբ կորոնավիրուսի պայմաններում բազմաթիվ տնտեսվարողներ դժվարություններ ունեցան՝ պետությունը սուբսիդավորաման, աջակցման ծրագրերով գործարարներին օգնեց ուղղել իրենց մեջքը, սակայն դժվարին այս օրերին նրանք հենց մեջքով կանգնեցին, ինչպես երկրին, այնպես էլ բանակին:

Մինչ սահմանին հերոսաբար զոհվում են մեր զինվորները, զինկոմիսարիատներում հերթեր են կանգնում կամավորականները, արյան բանկում արյուն են հանձնում կանայք եւ աղջիկները, սփյուռքից ամեն կերպ Հայաստան հասնելու ճանապարհ են փնտրում մեր հայերանկիցները, գործարարները ոչ միայն չեն շտապում ռազմաճակատ, չեն ուղարկում մարտի իրենց ժառանգներին, այլ շարունակում են վայելել կյանքը, վարել իրենց շքեղ մեքենաները, ընթրել քաղաքի լավագույն ռեստորաններում... Այո, գուցե փոքր ինչ մտահոգ են, հետեւում են լուրերին, քննարկում ընկերների հետ, թե ինչ զարգացումներ կարող են լինել, վերլուծում, թե ինչը սխալ արվեց, ինչը՝ ճիշտ, սակայն նրանք իրենց պարտքը չեն համարում թափ տալ գրպանները, օգնել բանակին, օգնել հայրենիքին:

Այո, բոլորի պարտքն է հայրենիքին օգնելը եւ ոչ թե ձեւական՝ կրած մեկ կոստյումի գնի (5մլն դրամ) սահմաններում, այլ իրական գումարներով: Ողջ ազգը գիտի Ձեր կարողությունը, տարեկան հարկային հաշվետվությունները հրապարակվում են հասանելի են բոլորին: Դուք չեք կարող ամսական 10 միլիոն դոլարի հասնող եկամուտ ունենալ, սակայն այս օրհասական պահին սահմանափակվել 100 հազար դոլար փոխանցելով: Չօգնեցիք այսօր, վաղը կկորցնեք ամեն բան: Ու՞մ են պետք Ձեր միլիոնները, եթե կանգնած է մեր ազգի՝ Ձեր զավակների, Ձեր սերունդների գոյատեւման հարցը: Սթափվեք, քանի ուշ չէ:

Ժամանակն է անվանական ամոթանք տալու: Եվ, եթե գործող իշխանությունները չափազանց բարեկիրթ են այդ անելու համար, նախաձեռնությունն իր ձեռքն է վերցնում Freenews.am լրատվականը: Վաղվանից սկսում ենք ներկայացնել խոշոր հարկատու ընկերությունների եւ անհատների ենթադրյալ վաստակած եկամուտի չափը եւ իրենց կողմից հիմնադրամին փոխանցված գումարի չափը՝ տոկոսային համադրությամբ: Ինչպես նաեւ կանդրադառնանք մյուս բոլոր խոշոր եկամուտ ստացած ընկերություններին, որոնք մինչ օրս հիմնադրամին գումար առհասարակ չեն փոխանցել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում