Կանադան քննարկում է իր դիվանագետներին կրկին Ուկրաինա վերադարձնելու հարցը
Կանադայի իշխանությունները դիտարկում են երկրի դեսպանատան դիվանագետների՝ Ուկրաինա վերադարձի տարբերակները։
Այս կապակցությամբ Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին երկուշաբթի օրը Global News-ին ասել է.
«Մենք պետք է համոզվենք, որ տեղում անվտանգության իրավիճակը թույլ է տալիս դա», - ասել է նա՝ հավելելով, որ Օտտավան «ակտիվորեն ուսումնասիրում է» հարցը։
Ջոլին նշել է, որ Ուկրաինայում Կանադայի դեսպանատան հնարավոր վերաբացումը կլինի «խորհրդանշական ժեստ», որը «ցույց է տալիս ուժեղ և շարունակական աջակցություն Ուկրաինային», ինչպես նաև թույլ կտա այս երկրում Կանադայի քաղաքացիներին կրկին հյուպատոսական ծառայություններ մատուցել։
Կանադայի դեսպանատունը փետրվարին նախ տեղափոխվել էր Լվով, իսկ հետո անձնակազմը տեղափոխվել էր Լեհաստան։
Կարծիքներ