Էրդողանի օգնականը քննադատել է Ջո Բայդենին ու Կարո Փայլանին
Թուրքիայի նախագահի օգնական Ֆուաթ Օքթայը ևս անարձագանք չի թողել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձն ու ընդդիմադիր պատգամավոր Կարո Փայլանի օրենսդրական նախաձեռնությունը։
Օքթայը քննադատել է Բայդենի ուղերձը՝ այն անվանելով «անփույթ»։ Շեշտել է, որ Հայկական հարցը մշտապես օգտագործվել է որպես Թուրքիայի վրա ճնշում բանեցնելու գործիք։ Հիշեցրել է, որ իրենք կողմնակից են, որպեսզի Հայկական հարցի քննարկումը քաղաքականությունից վերածվի պատմաբանների թեմայի, հայտնում է Ermenihaber-ը:
Գալով պատգամավոր Կարո Փայլանի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծին՝ Օքթայը խստորեն դատապարտել է այն և համարել թուրք ազգին զրպարտող ու վիրավորող օրինագիծ։
Իսկ Փայլանի անդամակցած քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը» (ԺԴԿ-HDP) Օքթայը մեղադրել է նորամեկնարկ հայ-թուրքական երկխոսությունը վտանգելու մեջ։
«Թուրքիայի ազգային ժողովի հարկի տակ թուրք ազգին զրպարտելը գաղափարական ահաբեկչություն է»,- հայտարարել է Էրդողանի օգնական Ֆուաթ Օքթայը։
Կարծիքներ