Բիչախչյանի գոլը վերջին պահին հաղթանակ պարգևեց Պոգոնին

Լեհաստանի առաջնության 22-րդ տուրում «Պոգոնը» հյուրընկալվել էր «Ստալին» ու նվազագույն հաշվով հաղթանակ կորզեց: Այս մասին գրում է Armsport.am-ը։
Հանդիպման միակ գոլը հիմնական ժամանակին ավելացված 4-րդ րոպեին խփեց Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը:
Բիչախչյանը փոխարինման էր մտել 76-րդ րոպեին:
«Պոգոնը» մրցաշարային աղյուսակի առաջին տեղում է:
Կարծիքներ