Արկտիկային «սպառնում են» անձրևներն ու կենդանիների անհետացումը

Արկտիկային «սպառնում են» անձրևներն ու կենդանիների անհետացումը

Արկտիկային գլոբալ աղետ են կանխատեսում  գիտնականները: Գլոբալ տաքացման հետևանքով անձրևը կփոխարինի ձյանը, իսկ  կենդանիները չեն կարողանա սնունդ հայթայթել: Նրանք կսատկեն։

Մանիտոբայի համալսարանի հետազոտողների միջազգային խումբը պարզել է, որ գլոբալ տաքացման արագացված տեմպերը պայմանավորված են մարդկային գործունեությամբ, մասնավորապես՝ հանածո վառելիքի այրմամբ, որը վերջին 200 տարվա ընթացքում պատճառ է դարձել, որպեսզի մթնոլորտը տաքանա մոտ 1,1°-ով:

Ավելին, Արկտիկան տաքանում է  միջինից ավելի քան երկու անգամ  արագ: Արբանյակային տվյալները ցույց են տալիս, որ Արկտիկայում ծովի սառույցը փոքրանում է 1979 թվականից ի վեր, ընդ որում, սառույցի միջին ծավալը նվազագույնն է 1850 թվականից ի վեր:

Նոր ուսումնասիրությամբ գիտնականներն պարզել են, որ հսկայական փոփոխություններ կլինեն՝  ձյան ծածկույթի կրճատում, հավերժական սառույցը արագ տեմպերով կհալչի,  հեղեղումները հաճախակի կդառնան գետերի հոսքի ավելացման պատճառով:

Անձրևները կարող են ոչնչացնել  բազմաթիվ վայրի կենդանիների պոպուլյացիաները: Նրանք պարզապես կզրկվեն սննդից, քանի որ սառույցը  կվերածվի ջրի:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում