Տավուշի մարզում որևէ երեխա ապաստանի, հագուստի, սննդի խնդիր չունի. մարզպետ

Տավուշի մարզում որևէ երեխա ապաստանի, հագուստի, սննդի խնդիր չունի. մարզպետ

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տավուշի մարզի որևէ գյուղից մարդկանց (այդ թվում՝ երեխաների) տարհանում չի իրականացվում:

Սիրելի՛ հայրենակիցներ,

շնորհակալություն բոլորին սրտացավության և աջակցելու պատրաստակամության համար: Տեղեկացնում եմ, որ Տավուշի մարզում որևէ երեխա ապաստանի, հագուստի, սննդի խնդիր չունի:
Երեխաների անվտանգությունն ու ապահովությունը մեզ համար առաջնային կարևորություն ունեն, մենք յուրաքաչյուր երեխայի և բնակչի կողքին ենք և արագ արձագանքում ենք բոլոր խնդիրներին:

Եվս մեկ անգամ խնդրում եմ բոլոր նախաձեռնությունները համաձայնեցնել մեզ հետ»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում