Իրանը ևս դատապարտել է Հռոմի պապի՝ Քուրդիստանի քարտեզով սկանդալային նամականիշը

Իրանը ևս դատապարտել է Հռոմի պապի՝ Քուրդիստանի քարտեզով սկանդալային նամականիշը

Իրանի արտգործնախարարությունը ևս դատապարտել է Հռոմի պապի՝ Իրաք կատարած պատմական այցի ընթացքում Իրաքյան Քուրդիստանի ղեկավարության կողմից պապին նվիրված նամականիշի վրա զետեղված Քուրդիստանի քարտեզը։ Քարտեզում ներառված են եղել ներկայիս Թուրքիայի և Իրանի որոշ շրջաններ՝ գրում է ermenihaber.am-ը:

Դատապարտող հայտարարությամբ էր հանդես եկել Թուքիայի արտգործնախարարությունը՝ Իրաքյան Քուրդիստանի իշխանություններից պահանջելով պարզաբանում տալ միջադեպի առնչությամբ:

Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Սայիդ Խաթիբզադեն նշել է, որ Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանի ղեկավարության կողմից ցուցադրված նամականիշների վրա քարտեզի պատկերումը, որում ընդգրկված են տարածաշրջանային երկրները, հակասում է միջազգային իրավունքին:

Իրան թեմայի շուրջ իր առարկություններն է ներկայացրել Իրաքի կառավարությանը և կոչ արել անմիջապես շտկել այս ոչ բարեկամական գործողությունը, ասել է Խաթիբզադեն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում