«Խոսքեր չկան արտահայտելու սիրելի մարդու կորստի ցավը». Կանադայում այսօր ոգեկոչում են «Քովիդ-19»-ի հետևանքով մահացածների հիշատակը
Կանադան հինգշաբթի հարգանքի տուրք կմատուցի «Քովիդ-19»-ի հետևանքով մահացածներին: Այս մասին հայտնում է CNN-ը՝ նշելով, որ այս տարվա մարտի 11-ը Կանադայում հայտարարվել է ոգեկոչման ազգային օր:
«Խոսքեր չկան արտահայտելու սիրելի մարդու կորստի ցավը: Որպես պետություն՝ մենք հիշում ենք բոլոր նրանց, որոնց կորցրել ենք և սգում ենք նրանց ընտանիքների ու ընկերների հետ», - ասել է երկրի վարչապետ Ջասթին Թրյուդոն:
Կանադայում համաճարակի ողջ ընթացքում կորոնավիրուսով վարակվել է մոտ 900 հազար մարդ, որոնցից 22 624-ը մահացել են:
Թրյուդոն նաև խոստացել է, որ պատվաստանյութի առաքումները կշարունակվեն իրականացվել ողջ երկրի տարածքում:
Առողջապահության ոլորտի ներկայացուցիչները հայտնել են, որ կանադացիների 5 տոկոսը ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առնվազն մեկ չափաբաժինը:
Կարծիքներ