Թրամփը հայտարարել է, որ 50 հազար ընտրողներ ստացել են սխալ քվեաթերթիկներ

Թրամփը հայտարարել է, որ 50 հազար ընտրողներ ստացել են սխալ քվեաթերթիկներ

Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 50 հազար ամերիկացի ընտրողներ ստացել են սխալ թերթիկներ ԱՄՆ նախագահական ընտրություններում հեռակա քվեարկության համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«50 հազար ընտրողներ Օհայո նահանգից ստացել են սխալ թերթիկներ հեռակա քվեարկության համար: Վերահսկողությունը բացակայում է: Կեղծված ընտրություններ են»,-ուրբաթ թվիթերյան իր էջում գրել է Թրամփը:

Ավելի վաղ Associated Press գործակալությունը հաղորդել էր, որ շուրջ 50 հազար ընտրողներ Ֆրանկլին շրջանից (Օհայո նահանգ) ստացել են սխալ քվեաթերթիկներ ծրարներում քվեաթերթիկները բաշխող սարքի աշխատանքի խափանման պատճառով: Ֆրանկլինի ընտրահանձնաժողովը խոստացել է ուղարկել բոլոր տուժած ընտրողներին հրահանգ սխալի պատճառների եւ նրանց հետագա գործողությունների մանրամասն պարզաբանմամբ:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս քննադատել է փոստով քվեարկության մեթոդը՝ հղում անելով հստակ եւ օպերատիվ կերպով ընտրությունների արդյունքները հաշվելու անհրարինության վրա, ինչպես նաեւ զանգվածային կեղծումների, «մեռյալ հոգիների», ընտրություններում մասնակցելու իրավունք չունեցող անձանց մասնակցության սպառնալիքի վրա: Թրամփը նաեւ հայտարարել է, որ փոստով քվեարկությունը դարձնում է առաջիկա ընտրությունները խոցելի արտերկրից միջամտության տեսանկյունից:

Նոյեմբերի 3-ին կայանալիք ընտրություններում ԱՄՆ-ում կընտրվի նախագահ եւ փոխնախագահ, 35 սենատոր, Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամները, 13 նահագապետեր, ինչպես նաեւ ՏԻՄ ներկայացուցիչներ: Նախագահի պաշտոնի համար պայքարում են հանրապետական Թրամփն ու դեմոկրատ Ջոզեֆ Բայդենը: ԱՄՆ նոր նախագահի երդմնակալության արարողությունը կկայանա 2021 թվականի հունվարի 20-ին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում