Ուկրաինայում զենքերը վայր դրած ու հանձնված զինվորների մեջ նաև օտարերկրյա վարձկաններ կան. Պուշիլին

Ուկրաինայում զենքերը վայր դրած ու հանձնված զինվորների մեջ նաև օտարերկրյա վարձկաններ կան. Պուշիլին

Մոտ 1350 ուկրաինացի զինվորներ, այդ թվում՝ օտարերկրյա վարձկաններ, վերջին օրերին վայր են դրել զենքերը։ Այս մասին, ըստ ՏԱՍՍ-ի, «Россия-1» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը։

«Միայն վերջին օրերին մոտ 1350 մարդ հանձնվել ու վայր է դրել զենքերը, նրանց մեջ կան օտարերկրյա վարձկաններ»,- ասել է նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում